National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.09.2020
Օրենսդրական մոտարկման խնդիրները ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում
1 / 3

Սեպտեմբերի 22-ին եւ 23-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում գործող «Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL»-ի հետ համատեղ կազմակերպել էր երկօրյա աշխատանքային սեմինար՝ «Խորհրդարանի դերը օրենսդրական մոտարկման գործընթացում» թեմայով:

Ազգային ժողովի աշխատակիցների համար թեման ներկայացրել է «Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL» Ժան-Մոնե մոդուլի գիտական համակարգող դոկտոր Աննա Խվորոստիանկինան: Ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու օրենսդրական մոտարկման գործընթացի մեխանիզմներին, Եվրոպական միության եւ առանձին երկրների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերի:

Նշենք, որ լաբորատորիան Երեւանում բացվել է 2019 թվականին եւ ֆինանսավորվում է Եվրամիության Էրազմուս+ ծրագրի կողմից:

Սեմինարի ավարտին կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL»-ի միջեւ արդյունավետ էր եւ կլինի շարունակական: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am